«Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը». հատված «Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հատված «Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից. «Էռնեստո Չէ Գևարա. ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ, ամենամեծը, առաջինը, անգերազանցելին։ Իսկ ինչում է նրա մեծությունը. առաջին հերթին՝ շատ պարզ, բայց իրագործման անասելի բարդ մի բանաձևի. հաղթել, և հրաժարվել հաղթանակի վայելքներից։

Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ և չպետք է ունենա իշխանություն։

Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետև իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում։ Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության։ Նա պետք է ազատագրի իշխանական կաբինետները, մաքրի այդ կաբինետները այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում»։