Հայտնի է ամենատարեց քաղաքացին, որը պատգամավորներին մանդատներ է տալու. նա 103 տարեկան է

Վաղը՝ հունվարի 10-ին, 7-րդ գումարման Ազգային ժոողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մուկուչյանի փոխանցմամբ՝ Բավական Փիլոյանը 103 տարեկան է, բնակվում է Լոռու մարզի Սարահաթ համայնքում: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք նման տարիք ունեցող քաղաքացին կարող է մանդատները հանձնել, Մուկուչյանը պատասխանեց. «Դե կտեսնենք, ի վիճակի՞ է, թե՝ ոչ, իրազեկել ենք, սպասում ենք»: