34-ամյա տղամարդը 317 կգ է. նա ամեն օր տեսախաղեր է խաղում ու ոչինչ չի ցանկանում փոխել (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է.

37 կգ կշռող տղամարդն իր ամբողջ օրն անցկացնում է տեսախաղեր խաղալով ու ուտելով: Նրա սննդակարգը կազմված է ֆասթ ֆուդից: Նա հասկանում է, որ ճահճի մեջ է ընկել, սակայն ոչինչ անել չի կարող:

Image result for Man

34-ամյա Քեյսի Քինգը պետք է նիհարի: Տղամարդը ոչ մի տեղ չի աշխատում, ապրում է հոր հետ և ամբողջ օրն անցկացնում է էկրանի առջև:

Image result for house

«Ուտելու եմ այնքան, մինչև մահանամ: Սովորաբար արթնանում եմ 12-ին ու արագ ինչ-որ բան եմ ուտում»:

Տղայի միակ հույսը նրա հայրն է։ Հենց նա է հոգ տանում տղայի մասին:

Image result for fun

Քեյսին կյանքի խնդիրներից խուսափում է ու այդ ամենից թաքնվում է իր սենյակում: Խաղերը նրա կյանքի միակ իմաստն են:

Image result for window blind

Տղան խոստովանում է, որ նրա կյանքը չի դասավորվել այնպես, ինչպես ինքն էր ցանկանում:

«Երբեք չէի մտածի, որ 34 տարեկանում դեռ կապրեմ հորս հետ: Ես մտածում էի, որ կունենամ աշխատանք ու գումար»:

Քեյսին միշտ էլ մեծ չափսերի երեխա է եղել: Դպրոցի վերջին տարում նա արդեն 136 կգ էր կշռում:

Related image

Համալսարանը ավարտելուց հետո տղան սկսել է աշխատել ռեստորանում: Աշխատանքից հետո նա միշտ ուտելու էր գնում․ դա նրա ամենասիրելի զբաղմունքն էր:

«Արդեն 226 կգ էի, ստիպված էի թողնել աշխատանքս, քանի որ շատ դժվար էր ինձ համար: Մայրս տանից ինձ դուրս է արել: Նա ասում էր, որ ես պետք է աշխատեմ, եթե ցանկանում եմ նրա հետ ապրել: Ես էլ տեղափոխվեցի հորս տուն»:

Նրա քաշն օր-օրի ավելանում էր. տղայի հայրն ամեն օր նրա համար պիցցա, հավ և ճապոնական ուտելիք էր գնում: Նա ստանում էր այն ամենը, ինչ ցանկանում էր:

Image result for jacuzzi

Քաշի պատճառով նա չի կարողանում լոգարանում տեղավորվել, այդ պատճառով նրա հայրն իր համար երկաթից մեծ լոգարան է գնել, որը տեղադրել են բակում:

Image result for barechested