Արամայիս Գրիգորյանն ազատվել է սփյուռքի փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամայիս Գրիգորյանն ազատվել է սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին ազատել սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ պետական համակարգում փոփոխությունների թվին է դասվում նաև Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարումը: