Այսօր էլ որոշ ծնողներ թույլ չեն տվել, որպեսզի իրենց երեխաներին տեղափոխող ՊՆ ավտոմեքենան հավաքակայանից շարժվի

Աշոտ Ասատրյանը գրում է.

Նախ հասարակությունը պետք է գիտակցի, որ ՊՆ ավտոմեքենաների, հատկապես զինվորներ տեղափոխոխ մեքենաների, ընթացքը խոչընդոտելը հավասար է շտապ օգնության կամ հրշեք մեքենային խոչընդոտելուն։ Չնայած շատերը դեռ չեն գիտակցում, որ այդ մեքենաներին ճանապարհ տալը իրենց հեղինակության վրա չի ազդում, բայց ինչպես նկատում ենք հասարակության մեջ նոր ստանդարտներ ձևավորելու ժամանակն է։

Վերջին երկու օրերի ընթացքում զորակոչիներ տեղափոխող մեքենաների ընթացքը խոչընդոտող երկու դեպք է գրանցվել։ Առաջինի դեպքում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում արդեն մասնակիցների մի մասը ներկայացել են ոստիկանություն։

Այսօր էլ որոշ ծնողներ թույլ չեն տվել, որպեսզի իրենց երեխաներին տեղափոխող ՊՆ ավտոմեքենան հավաքակայանից շարժվի։

Չգիտեմ մարդկանց գիտակցության հետ ինչ է կատարվում ու նման պահվածքը ինչի համար է , բայց պաշտպանության նախարարությունը պետք է առավել խիստ լինի, որպեսզի բոլոր մեղավորները կամ միջադեպ հրահրողները տեղում պատասխանատվության ենթարկվեն։ ՌՈ ծառայությունն էլ լավ կլինի ,որ մի ավելի խստանա հենց հավաքակայանում և նորակոչիկների տեղափոխելու ընթացքում։