Սկսել ենք գիրք ուտել, պարո՛ն Փաշինյան. վարչապետի պաշտոնակատարին բերում են իրականություն

Politik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է հպարտանալ ոչինչ չարժեցող ձեռքբերումներով: Այս անգամ նա ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է նոր հաղթանակ.«Քիչ առաջ, լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երեւանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը».-գրել է Փաշինյանը։

Փաշինյանի այս գրառման տակ քաղաքացիները փորձել են հասկացնել, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը արժեք չունեցող ձեռքբերումներով է հպարտանում:

Օգտատեր Հայկ Զոհրաբյանը գրել է.«Սկսել ենք գիրք ուտել, պարոն Փաշինյան, ինչից եք խաբար»:

Վարդ Նալբանդյանը գրել է.«Նոր Հայաստանը նա կլինի, երբ աշխատածդ գումարով բանկի եկամուտները միայն չաճեն, այլ տուն տանես՝ ընտանիքդ տեսնի, լիանա ու ասի՝ ինչ լավ էր՝ թալանչիներից ազատվեցինք…»:

Սերգեյ Հակոբյանը գրել է.«Տուր մարդուն իշխանություն և թույլ տուր, որ նա քեզ հանդարտ սպանի: Խուլիգանությունն ու ամենաթողությունն անցել է չափն ու սահմանը, պարոն վարչապետ, իսկ Դուք դեռ PR-ով եք զբաղված»:

Սոնա Ղազարյանը գրել է.«Ձեր կենացային հռետորաբանությունն իրոք հոգնեցնող է, սրտանց ուզում եմ պաշպանել Ձեր տեսակետներն ու գործողությունները, քանի որ ինքս ընտրել եմ Ձեզ, բայց առկա լրջագույն պրոբլեմների ֆոնին նման պաթոսն առնվազն հիասթափեցնող է»:

Օգտատերերի արձագանքը հուսադրող է: Այս կերպ քաղաքացիները կարճ ժամանակում կկարողանան իրականության դաշտ բերել նոր իշխանություններին և ստիպել նրանց զբաղվել իրական խնդիրներով: