Պայթյուն՝ Արցախում. կան վիրավորներ

2018թ.դեկտեմբերի 30-ին ժամը 18:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 20 շենքի բակում գետնից գտած պայթուցիչը աջ ձեռքի ափի մեջ պայթելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2006թ.ծնված Տ. Ա-ն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: Ս.թ. հունվարի 1-ին ժամը 00:10-ին սահմաններում, տան բակում պայթուցիչը աջ ձեռքի ափի մեջ պայթելու հետևանքով մարմնական վնասված է ստացել և «Արևիկ մանկական բուժմիավորում» տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2006թ. Հ. Հ-ն :

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ս.թ. հունվարի 5-ին ժամը 14:40-ի սահմաններում իրենց տան պատշգամբում ճայթիչ պայթեցնելու հետևանքով մարմնական վնասվածք է ստացել և Հադրութի շրջբուժմիավորում տեղափոխվել Հադրութ քաղաքի բնակիչ, 2012թ.ծնված Բ. Մ-ն։

Արցախի ոստիկանություն