Մենք՝ առողջ հասարակությունն է Ձեզ բերել իշխանության, ոչ թե մհերենոքյանատիպ մարդասպանները, որոնց փորձում եք այդքան «մարդասիրորեն» ազատ արձակել

Կարինե Անտոնյանը գրում է.

Այսօր համացանցում լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացված միջնորդությամբ ցանկանում են ազատ արձակել ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր ու սառնասիրտ մարդասպաններից մեկին՝ Ենոքյան Մհեր կոչեցյալին: Նման դեպքերում ես հասկանում, որ մեր երկրում մահապատժի վերացումը ամենասխալ բանն էր, քանի որ Մհերի պես տականքներին պետք էր անմիջապես այդ պատժին ենթարկել: Ասում են միջնորդությունը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության բաժնի պետերից մեկը, ով մի քանի անգամ բանտում նրան այցելելուց, նրա հետ քնելուց հետո հանձն է առել դահաիճին արդարցնելու գործը, հիմա էլ փորձում է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով արջի ծառայություն մատուցել դաժան մարդապանին:
Գնդակը հիմա Նիկոլ Փաշինյանի դաշտում է, ու եթե նա որոշեց ներել սառնասիրտ մարդասպանին, ով սպանել էր ակադեմիկոս Միքայել Աղաջանովի 19-ամյա մինուճար որդուն՝ դիակի դիմաց փող ստանալու նպատակով, ապա ես առաջինը կթքեմ նման արդարադատության երեսին: Չի կարելի նման դեպքերում, երբ զոհի հարազատներն ամեն անգամ մղկտում են այս դեպքի մասին հրապարակում կարդալիս, վերքը նորից բացվում է, երբ լսում են, որ իրենց միակ որդուն դաժանաբար սպանողը հնարավոր է հայտնվի ազատության մեջ, վերին իշխանական օղակների մակարդակով նպաստել նման անարդարության կայացմանը:
Երբ համաներմամբ ազատ էին արձակում Սասնա ծռերի ահաբեկիչներին, ասվում էր, որ, եթե զոհվածների հարազատները դեմ լինեն, նրանց կարծիքը հաշվի կառնվի: Հիմա ինչպես է ստացվում, որ սպանված տղայի ծնողները բաց նամակներով վարչապետին, որպեսզի այդ դահճին ոչ մի դեպքում ազատ չարձակեն, բայց իշխանական կուլիսներում քչփչում են լրիվ հակառակ բանի մասին:
Պարոն Փաշինյան, հուսով եմ չեք գնա այդ քայլին, ներում չեք շնորհի սառնասիրտ դահիճին, չեք խրախուսի մարդասպանությունը, նոր հնարավորություններ չեք ստեղծի առողջ հասարակությունից մեկուսացված սադիստների համար: Տեղից էլ վերջին համաներումից հետո բոլորս ասեղների վրա ենք, որովհետև ազատության մեջ են հայտնվել գրպանահատներ, խուլիգաններ, կողոպտիչներ, մեքենա թալանողներ: Դեռ լրիվ չենք մարսել ձեր «մարդասիրական» քայլի պտուղները ու Մհեր Ենոքյանի պես ոճրագրոծների ամեն արդարացման մասին հրապարակում ավելի է սրում առողջ հասարակության մեջ եղած զայրույթը: Մենք՝ առողջ հասարակությունն է Ձեզ բերել իշխանության, ոչ թե մհերենոքյանատիպ մարդասպանները, որոնց փորձում եք այդքան «մարդասիրորեն» ազատ արձակել: