Այս անձը Արարատ Միրզոյանի անունը բերանն առած իրեն ինչեր ասես որ թույլ չի տալիս

Դինա Կարապետյանը գրում է.

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ընկերներ և գործընկերներ խնդրում եմ այս հարցը հնարավորինս տարածել և պահել ուշադրության կենտրոնում

Որոշ ժամանակ առաջ Սևակ Մարտիրոսյան անունով այս մարդու (նկարում ձախից) հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ինքը ինձ պետք է տրամադրի VIP քարտ, իսկ ես դրա համար պետք է նախապես վճարեմ մի կլորիկ գումար: Քանի որ Սևակը առաջին հայացքից թողնում է քաղաքակիրթ մարդու տպավորություն, ես, առանց վարանելու, տվեցի այդ գումարը և որոշ ժամանակ սպասեցի քարտիս: Անցավ մի քանի օր, բայց որևէ արձագանք Սևակի կողմից չեղավ, ինչը սկսեց ինձ անհանգստացնել: Փորձեցի հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել նրա հետ, բայց նա մեկ նշում էր,որ Արարատ Միրզոյանի մոտ է հետո կզանգի, մեկ ասում էր Արարատ Միրզոյանի շտաբում քննարկման է հետո կզանգի, հետո էլ սկսեց սպառնալ, որ ինքը ԱԱԾ-ի աշխատող է, և ես պետք է իրեն հանգիստ թողնեմ և այլն:

Հիմա ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այս մարդու և նրա կողմից իրականացվող այս խարդախության վրա, որը ի դեպ միակը չէ: Այս անձը Արարատ Միրզոյանի անունը բերանն առած իրեն ինչեր ասես որ թույլ չի տալիս, և սրա գլխավոր մեղավորը ինքներս ենք: Ժողովուրդ ջան, երբ ամեն հարցով զոմբիացած գոռում եք Նիկո՛լ, Նիկո՛լ, իմացեք, որ պարոն Փաշինյանը դրան այնքան կարևորություն չի տալիս և դրանից այդքան չի հուզվում, ինչքան իր կողքի որոշ թափթփուկներ, որոնք ինձ հանդիպած այս մարդու պես Նիկոլի կամ նրա մերձավորների անունը տալով փող են շորթում սրանից-նրանից՝ դրանով նսեմացնելով և՛ հեղափոխության արժեքները, և՛ Նիկոլի անունը: