Ես պետության հաշվին առած ավտոյի մեջ ոտք չեմ դնի․ Ալեն Սիմոնյան

«Տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը և հավելեց․ «Ես Mercedes ավտո չունեմ, չեմ ստանալու ու պետության հաշվին որևէ ավտո, որը կգնվի հատուկ իմ համար, ես էդ ավտոն ոտք չեմ դնի»։ Սիմոնյանի խոսքով պետությունը  նման մեքենա իր համար չի գնի․ «Դեմ եմ, որ պետությունը իմ համար Mercedes գնի։ Ես ունեմ մեքենա, բացի այդ ինձ մեքենա հասնում է, ինչպես որ հասել է Աժ նախկին փոխխոսնակներին, այդ մեքենաներից կօգտվեմ։ Եթե ինչ որ մեկը մտածի, որ ինձ համար 150 հազար դոլար են տալու ու Mercedes առնեն, դա նշանակում է, որ իրենք ինձ լավ չեն ճանաչում»։  Անդրադառնալով Արարատ Միրզոյանի ու Լենա Նազարյանի մասին տարածված այն լուրերին, որոնց համաձայն նրանց համար ևս մեքենաներ են գնվելու, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Այդ պահով որևէ բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ նման բան չկա։ Մենք մի թիմ ենք ու նման խոսակցություն, նման տրամաբանություն մեր ներսում չկա ու չի կարող լինել։ Ես գիտեմ, որ Toyota-ներ կան, որ նախկին Ազգային ժողովը գնել է ու այդ մեքենաներից կշարունակեմ օգտվել նաև ես»։  Նշենք, այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ բյուջեից մոտ կես միլիոն դոլարի 3 հատ 2018 թվականի արտադրության s class Mercedes մակնիշի մեքենա կգնվի Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի համար։ Մեքենաներից յուրաքանչյուրի շուկայական արժեքը մոտ 150 հազար ԱՄՆ դոլար է։