Ովքե՞ր են ղեկավարելու խմբակցությունները

Armdaily.am-ը գրում է. 7-րդ գումարման ԱԺ-ն շուտով կսկսի իր աշխատանքները։ Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում ղեկավարելու է Լիլիթ Մակունցը, իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի Հակոբ Սիմիդյանը։ Մեր տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կղեկավարի Էդմոն Մարուքյանը, իսկ քարտուղար կնշանակվի Գեւորգ Գորգիսյանը։ Անորոշություն է ԲՀԿ-ում, Ծառուկյանը կուսակիցներին որեւէ բան չի ասել, հավանաբար վերջին կամ նախավերջին օրը անակնկալ կմատուցի։ Այստեղ ենթադրում են, որ խմբակցությունը կղեկավարի Ծառուկյանը, ով կլինի քարտուղար՝ հայտնի չէ. Այժմ խմբակցության քարտուղարը Վահե Էնֆիաջյանն է, ով հավանական է առաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար։