Տեսանյութ. Ամեն ինչ սկսել են ղազախնե՞րը. Ղազախստանի ՆԳ փոխնարարը մանրամասներ է հայտնել Կարագանդայի աղմկահարույց դեպքից

Analitik.am-ը գրում է. Ղազախստանի Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմանովը պատմել է այն մասին, թե ինչն է դարձել Նոր տարվա գիշերը Կարագանդայում Հին Հռոմ ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության պատճառը, ինչն էլ ավարտվել է 23-ամյա երիտասարդի սպանությամբ: Այս մասին հայտնում է Sputnik Казахстан-ը:

Նոր տարվա գիշերը ռեստորանում եղել է մոտ 400 մարդ, այդ թվում սեփականատերն ու վերջինիս հարազատները: Ժամը 03:00-ին հյուրերին հայտնել են, որ ռեստորանը փակվում է, ինչից հետո լեզվակռիվ է սկսվել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի.«Ռեստորանում եղած հյուրերին, վերջիններիս կամքին հակառակ հեռացրել են, ինչից հետո նրանք վերադարձել են իրենց ընկերների հետ: Վերադարձողների թիվը հասել է մոտ 10-ի: Նրանք փորձել են մուտք գործել ռեստորան՝ տարբեր հայտարարություններ անելով: Ռեստորանի սեփականատիրոջ կողմից պատասխան քայլեր են ձեռնարկվել, ինչի արդյունքում էլ սկսել է վիճաբանություն»,-հայտնել է փոխնախարարը:

Սուլեյմանովի խոսքերով, կասկածյլաների թվում կան ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Այս պահին Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում օպերատիվ խմբեր են աշխատում:

ՆԳ փոխնախարարը հավելել է, որ քննությունը պետք է հաստատի, թե ինչ են արել վիճաբանության բոլոր մասնակիցները:

Հիշեցնենք, որ ռեստորանը պատկանում է հայերին: