Ղախախստանում ծեծկռտուքը հրահրել են ադրբեջանցիները՝ ներխուժելով Կյաժի օբյեկտ․ նոր մանրամասներ

Armday.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և, որի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքն էլ՝ տուժել։ Ծեծկռտուքի և սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։Իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել, ով երեկ հանդես էր եկել  տեսաուղերձով՝ հայտարարելով, թե ոչ ոքի չի սպանել։ Ըստ էության, այդ դեպքերից հետո Ղազախստանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ և հայերի նկատմամբ հաշվեհարդար լինելու կոչեր են հնչում և բողոքի ակցիաներ են անցկացվում:

Ղազախստանում սկիզբ առած բախումների վերաբերյալ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Տեղեկությունների համաձայն բախումները հրահրել են ադրբեջանցիները։ Մասնավորապես նրանք մուտք են գործել ազգությամբ հայ Կյաժ մականունով քրեական հեղինակությանը պատկանող օբյեկտ եւ սկսել են վիճաբանություն հրահրել։ Ադրբեջանցիները տեսնելով, որ հայերն ու ղազախները միմյանց հետ  բարիդրացիական հարաբերությունների մեջ են, հայտարարել են, թե «էդ հայերի հետ ե՞ք շփվում»։ Ի պատասխան ղազախները դրական պատասխան են տվել, որից հետո կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել, եւ որպեսզի ադրբեջանցի քրեական հեղինակությունների անունները չշրջանառվեն, վերջիններս արագ հեռացել են, որից հետո արդեն ծեծկռտուքն ու վիճաբանությունը շարունակվել է հայերի եւ ղազախների միջեւ։

Ի դեպ Ղազախստանում ապրող եւ հայերին պատկանող օբյեկտները այս օրերին չեն գործում եւ գտնվում են հատուկ հսկողության ներքո։