Հունվարի 8-ի աստղագուշակ

Armday.am-ը ներկայացնում է օրվա աստղագուշակը

Խոյ

Կենտրոնացեք կարիերայի վրա, ձեր այժմյան աշխատասիրությունից է կախված կարիերայի հետագա ընթացը, այնպես որ մի թուլացեք։

Ցուլ

Դուք ինքներդ ձեր առաջ կանոններ դրեք ու հետևեք այդ կանոններին, համակարգվածությունը այս պահին ձեր լավագույն ընկերն է։

Երկվորյակ

Օրը հարմար է հանգստի կամ երկար ճամփորդության համար։ Պլանավորեք երկարատև ճամփորդություն, դա անպայման կիրականանա։

Խեցգետին

Այսօր ցանկությունների իրականացման օր է, եթե վաղուց մի բան եք ուզում գնել, այսօր գնեք, ուզում եք մեկին հանդիպել, զանգեք ու հանդիպեք։

Առյուծ

Նոր գործեր մի պլանավորեք, այսօր բավարարվեք եղածով, հակառակ դեպքում կարող եք ձախողվել։

Կույս

Այժմ դուք նյարդային լարված վիճակում եք և ի վիճակի չեք գնահատել դրությունը օբյեկտիվ։ Խորհուրդ հարցրեք, քանի որ հնարավոր է դժվար վիճակում հայտնվեք։

Կշեռք

Այսօր փորձեք հանրությունից հեռու մնալ, պարփակվեք ձեր մեջ, մտածեք ձեր անելիքների և հետագա պլանների մասին։

Կարիճ

Ձեր կյանքի լավագույն պահերն եք ապրում, վայելեք, առանց վատ բաների մասին մտածելու, ձեզ ընձեռվել է մի շանս, որը հնարավոր է այլևս երբեք չստանաք։

Աղեղնավոր

Խուսափեք ավելորդ համառությունից, դա, իհարկե, լավ հատկանիշ է, բայց ոչ ամեն տեղ է պետք դա մինչև վերջ դրսևորել։

Այծեղջյուր

Եթե չեք ուզում ձեր կյանքը բարդացնել, զուր խոստումներ մի տվեք, խոստացեք այնպիսի բաներ, որոնք կկարողանաք ի կատար ածել։

Ջրհոս

Պատրաստ եղեք հարազատի կողմից խաբվելուն, այդ հարվածը ուժեղ կլինի, բայց մի թողեք, որ այն ձեզ ընկճի կամ կործանի։

Ձկներ

Ֆինանսական առումով հաջող օր է, մեծ գումար կստանաք, որը թույլ կտա մի շարք հարցեր լուծել։