Մի շարք դեսպանատներ կփակվեն

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով մի շարք երկրներում գործող հայկական դեսպանությունները  ևս շուտով կփակվեն:

Ինչպես հայտնի է ՝պետական կառավարման համակարգին  ևս կրճատումներ են սպասում, կփակվեն նախարարություններ, ՊՈԱԿ–ներ ու հիմնադրամներ։Սա ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքն է : Առավել զարգացնելու և ընդլայնելու փոխարեն նրանք որոշել են գնալ օպտիմալացման և ավելորդ ծախսերից խուսափելու համար գնալ այդ ճանապարհով:

Նախարարությունների թիվն առաջիկայում կդառնա 9-11–ը` ներկայիս 17-ի փոխարեն։ Այժմ պետական կառավարման համակարգը շատ է ուռճացված,կարծում են իշխանությունները: