Վարչապետն ու ՔՊ-ականները փակել էին «Լավաշ» ռեստորանը (տեսանյութ)

Hayeli.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վարչապետի գլխավորությամբ դեկտեմբերի 28-ից ամանօրյա խնջույքներ են անում: Այդ օրը նրանք քեֆ են   արել «Կովկաս» ռեստորանում։

Տոնական օրերին ևս համացանցը ողողված էր վարչապետի և ՔՊ-ականների կազմակերպած քեֆի լուսանկարներով և տեսանյութերով:Նրանք անձամբ չեն խուսափում դրանք համացանցում տարածելուց:

Այս օրը ևս բացառություն չէր:Մեր ունեցած տեղեկություններով իշխանության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ այսօր փակել են  Թումանյան փողոցում գտնվող «Լավաշ» ռեստորանը,ամբողջ Թումանյան փողոցը փակ է եղել,ինչն էլ անհարամարություններ է ստեղծել բնակիչների համար: