Ղազախները հայերից վրեժխնդիր լինելու համար ներխուժել են սրճարան. տեսանյութ

Hayeli.am-ը գրում է. Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ ծեծկռտուքից ու սպանությունից հետո սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր են հնչել, մի շարք քաղաքներում ակցիաներ են տեղի ունեցել:

Արտառոց դեպք է տեղի ունեցել Սեմեյ քաղաքում: Այնտեղ մի խումբ ղազախներ հայերից վրեժ լուծելու համար որոշել են հարձակվել ադրբեջանական «Բաքու» սրճարանի վրա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ղազախ քաղաքագետ Արսեն Սարսեկովը:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ անհայտ անձինք ներխուժում են «Բաքու» սրճարան, որտեղ կախված է ադրբեջանական դրոշը:

Մանրամասները` տեսանյութում: