Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ֆեյսբուքով դիմել է իրավապահներին (տեսանյութ)

Armdaily.am-ը գրում է. Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը նախ ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել, որ ինքը չի սպանել տղային։ Պատրաստ է հանձնվել իրավապահներին, միայն թե ապահովեն վերջինիս անվտանգությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարգանդա քաղաքում «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել։ Ոստիկանության աշխատակիցների անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Մալխասյան Թորգոմը, Մալխասյան Սոխակը և Նադիրբեկով Քաիրը։ Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: