Չի կարող լինել ազգամիջյան կոնտեքստ. վարչապետը Կարագանդայի դեպքի մասին (տեսանյութ)

Mamul.am-ը գրում է.  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կարագանդայի իրադարձություններին:

«Որքանով ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ նաև ղազախ քաղաքացի է եղել: Այնպես որ այստեղ ազգամիջյան որևէ կոնֆլիկտ լինել չի կարող»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև լրատվամիջոցներին կոչ արավ կեղծ վարկածներն ու լուրերը չհրապարակել առանց ստուգելու: