«Որևէ մեկը սա վիճարկել չի կարող». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի, դրան նախորդած ու դրան հաջորդած հանցագործությունների բոլոր կազմակերպիչները, իրականացնողները, օժանդակողները պետք է պատասխան տան։ Որևէ մեկը սա վիճարկել չի կարող։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատուներից մեկն է։ Այս մասին անընդհատ է ասվել ու խոսվել։

Կասկածից դուրս էր, որ գալու է պատասխան տալու օրը։

Բայց որ այս իրադարձության ֆոնին քննարկման թեմա կամ մատի փաթաթան է դառնում Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի կատակը, այդ կատակն է դառնում օրվա հիթը և իրար հետ ֆեյսբուքյան ճակատամարտ մղելու թեման՝ չէի պատկերացնի։ Մարդը կատակել է։
Վերջին հաշվով, ի՞նչ վատ բան կա ադրբեջաներեն բառի մեջ։ Օրը վաթսուն անգամ անգլերեն ու ռուսերեն բառեր ենք օգտագործում հայերեն տեքստերում։ Ինչպե՞ս կարելի է այս կատակն օգտագործելով թիրախավորել փաստաբանին կամ կատակին այդքան լրջություն հաղորդել»։