Խայտառակություն. Երեւանի դպրոցում ուսուցիչը ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել

news.am-ը գրում է. Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան №42 դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը XI դասարանի աշակերտներին կոչ է արել մասնակցել ԼԳԲՏ համայնքի աջակցության ակցիային: Այս մասին այսօր ասուլիսին հայտնեց տվյալ դպրոցի աշակերտներից մեկի ծնող, բժիշկ թերապեւտ Լամարա Մանուկյանը:
«Ես անընդունելի եմ համարում նման հանգամանքը, հաշվի առնելով այն, որ դեռահասային տարքիում երեխաների մոտ սեռական կողմնորոշման մասին պատկերացումը հստակ ձեւավորված չէ:
Նրա խոսքով, ուսուցչուհին նաեւ դաժանաբար ծաղրել է աշակերտներին, վիրավորել եւ անգամ ֆիզիկական բռնություն կիրառել:

«Ես այս փաստն ապացուցող ձայնագրություններ ունեմ: Դրանք բոլորը փոխանցվել են ոստիկանությանը: Նախաքննությունն արդեն ավարտվել է», — ասաց Մանուկյանը:
Նա, մասնավորապես տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը հրապարակավ խոսատցել է ծեծել բարձր դասարաների աշակերտուհիներին, դեռահասներին վիրավորական նկատողությունների միջոցով ստորացրել է (օրինակ՝ նրանց, ովքեր ավելորդ քաշ ունեին, խոստացել է նրանց փորից բռնցքամարտի տանձիկ սարքել ): Բացի այդ, հարվածելուց առաջ նա մատանու քարը հակառակ կողմով շրջել է, որպեսզի ավելի ուժեղ ցավ պատճառի:

լգբտ

Նա նաեւ սկսել է հնչեցնել լավ գնահատականների գները. Օրինակ՝ 8 գնահատականը ուսուցչուհին 80 հազար դրամ է գնահատել:

Հովհաննիսյանի վարքի պատճառները բժիշկ թերապեւտը բացատրում է դպրոցում լարված իրավիճակով, որի պատճառոը ներկայիս տնօրենի դեմ բողոքի ակցիաներն էին:
«Տնօրենին աջակցող եւ հակառակը՝ չաջակցող ուսուցիչների միջեւ միջանձնային պայքար է գնում եւ դրանից տուժում են երեխաները: Իմ որդու դասարանում հիմնականում աջակցում են տնօրենին եւ դասղեկին, ինչի պատճառով էլ ուսուցչուհին սկսել է նրանց վրա զայրանալ», — ասաց նա:

Ծնողների բողոքներից հետո, Հովհաննիսյանը այլեւս այդ դասարանին չի դասավանդում, սակայն շարունակում է աշխատել դպրոցում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում