Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության տնօերն Արթուր Վանեցյանի ծննդյան օրն է: Վանեցյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ի: Սովորել է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում: Այնուհետև մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարանում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում:

ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ: 2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ: 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:

2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 2018 թվականի սեպտեմբերի 22-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։ Ամուսնացած է, ունի երկու որդի: Կնոջ՝ Նոնա Վանեցյանի հետ ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։ Նոնա Վանեցյանը «Վիլլա Մոնտեսսորի»՝ Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ մանկապարտեզ-դասապատրաստման կենտրոնի սեփականտերն ու ղեկավարն է: Նշենք, որ 2017թ. հոկտեմբերին Դեմիրճյան փողոցի վրա բացվեց «Վիլլա Մոնտեսսորի» մեծ կենտրոնը:

armdaily.am