ՖՈՏՈ. «Ընտրյալս իմ առաջ արգելքներ չի դնում, քանի որ վստահում է». Լիդիա Օռլովան՝ սիրելիի, գործընկերոջ հետ սիրավեպի լուրերի մասին

Երիտասարդ դերասանուհի Լիդիա Օռլովային հեռուստադիտողը հասցրել է ճանաչել սերիալային երկու տարբեր կերպարով: Դերասանուհին ասում է, որ մասնագիտական ճանապարհը հեշտությամբ է հարթում, իսկ ապագայի հետ կապված մեծ ծրագրեր չունի, իր հնարավորությունների շրջանակից ավելին անել չի պատրաստվում: Լիդիայի խոսքով, իրեն ավելի շատ թատրոնն է գրավում, թեև այնտեղ այս փուլում զբաղվածություն չունի:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է իր հեռուստատեսային դերերի, խաղընկերների հետ հարաբերությունների և իր աշխատանքին ընտրյալի վերաբերմունքի մասին:

Լիդիայի մասնակցությամբ վերջին սերիալը «Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջներ»-ն էր, որտեղ դերասանուհին ներկայանում էր բացասական կերպարով: Նա անկեղծացավ, որ «Էլենի օրագրի» ավարտին հաջորդած որոշակի դադարից հետո մտավախություն ուներ, թե հեռուստադիտողն ինչպես կընկալի իրեն բացասական կերպարով. «Մտածում էի՝ կքննադատեն, կասեն՝ ինչո՞ւ է եկել, փչացնում հերոսների կյանքը, բայց հաճելիորեն զարմացա, որովհետև զգացի, որ մարդիկ սպասում էին ինձ էկրանին և վատ արձագանքներ չստացա»:

Մանրամասները սկզբնաղբյուրում: