Աստված չանի՝ այսպիսի վիշտ ապրել. Գարիկ Մարտիրոսյանը և նրա կինը՝ Սպիտակի երկրաշարժի մասին

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի էջում գրառում է կատարել Սպիտակի երկրաշարժի մասին՝ հրապարակելով հետևյալ լուսանկարը.

«Աստված չանի՝ այսպիսի վիշտ ապրել, վերքեր, որոնք հնարավոր չէ բուժել»,- գրել է Ժաննան։

Իր հերթին Սպիտակի երկրաշարժի մասին գրառում է կատարել նաև Գարիկ Մարտիրոսյանը։

«1988թ. դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենաողբերգական օրերից է։ Այդ oրը սարսափելի երկրաշարժ է գրանցվել, որն ավիրել է հրաշալի քաղաքներ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը և այլ բնակավայրեր։ Զոհվածների պայծառ հիշատակը վառ կմնա»,- գրել է Գարիկը։