Այ ընկեր, դու կարդալ գիտե՞ս. Ռուբեն Սահակյանը՝ ՀՔԾ պետին

hraparak.am-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում բազմիցս կրկնեց, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կեղծ է և սուտ:

Մասնավորապես նա նշեց, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է, թե սահմանադրական կարգը տապալելու 4 տարբերակ կա, մինչդեռ նման հոդված քրեական օրենսգրքում չի եղել, Սահակյանի խոսքով՝ դա իշխանության բռնի զավթումն է՝ Այ ընկեր, դու կարդալ գիտես, ասաց Սահակյանը: Նա նաև անդրադարձ կատարեց վարչապետի ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթին, ըստ որի դատավորներն են իրեն զանգում,և եղել են դեպքեր, երբ Փաշինյանին ասել են, թե գործը ամբողջովին ջուր է և տակը բան չկա, դա նշանակում է, որ մեղադրող կողմից գոնե մի հոգի էլ է այդպես մտածում: