Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է եղել բուժման կուրս անցնել Մյունխենում, բայց թույլ չեն տվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին.

«Տեխնիկապես այդ հարցը կլուծենք, այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե՞ ոչ»։ Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է եղել բուժման կուրս անցնել Մյունխենում, բայց թույլ չեն տվել. «Սրանից առանձին խնդիր կարող է չստեղծենք, որովհետև այնպիսի խախտումներ կան, որոնց ֆոնին դա գրեթե ոչինչ չնշանակող խախտում է»։

yelaket.am