ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Վիլիս»-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցլ Լոռու մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են 42-ամյա Արմեն Բեժանյանի վարած Վիլիս մակնիշի 389 ԼՍ 36 համարանիշի և 48-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած Opel Astra մակնիշի 35 ՏМ 260 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։