Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահյուսի տակ զինծառայողներ են մնացել. մեկին դեռ չեն գտել

Երեկ Սիսիանի մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Տեղեկությունը Lurer.com-ի հետ զրույցում հաստատել է Սիսիանի ՀՓՋ-ի հրամանատար Գարիկ Հովսեփյանը:

«Երեկ դիրքերում հերթափոխություն է եղել: Դիրքն ունի 3000 մետր բարձրություն: 5 հոգի ձնահյուսի տակ են մնացել, որից 4-ին գտել են ողջ-առողջ, իսկ մեկին մինչ այժմ չի հաջողվել գտնել: Որոնողական աշխատանքներ են ընթանում, չնայած այդտեղ բուք և քամի է»,- հայտնել է Հովսեփյանը:

Վերջինս նշել է, որ Սիսիանի ՀՓՋ-ն չի ներգրավվել որոնողական աշխատանքներում, բայց պատրաստակամ են ներգրավվելու. «Հիմնականում զինծառայողներն են, զինվորական գունդն է ներգրավված: Ձորակի մեջ է, դժվարանցանելի է ճանապարհը` 7 կմ ոտքով են բարձրանում: Կարծում եմ` տեղանքին ավելի ծանոթ լինելու նկատառումներով, իրենք են կատարում գործողությունները»,- հավելել է Հովսեփյանը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան18:00-ի սահմաններում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: