Ոմանք հայրենիքն էլ կծախեն աթոռից չպոկվելու համար․ Լուսինե Բադալյանը՝ զայրացել է

Գաղտնալսվել և հրապարակվել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Իմ քայլը դաշինքի անդամ, պատգամավորի թեքնածու Լուսինե Բադալըանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դրա վերաբերյալ․

«Ես այս զրույցի մեջ առանձնապես կրիմինալ չտեսա. կներեք, բայց որ վարչապետին գաղտնալսելն ու սեփական երկրիդ արտաքին քաղաքականության խնդիրները հանրայնացնելն ու վտանգի ենթարկելը մահացու մեղք է, դրանում կասկած չունեմ։ Նույնիսկ եթե քարոզարշավի շրջանում ենք, և սա քո վերջին ճիգն է կաշիդ փրկելու համար․ դե մի երկու հատ էլ նախկինների գաղտնալսումներից դրեք, ավելի հետաքրքիր բաներ կիմանանք , չէ՞ ամենացայտուն քայլերից, որ հերթական ապացույցն է, որ ոմանք հայրենիքն էլ կծախեն` աթոռից չպոկվելու համար»։