ՖՈՏՈ. Խոշոր ավտովթարն Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի Ազատության պողոտայի բնակիչ՝ 33-ամյա Պավել Պողոսյանի վարած Range Rover մակնիշի 66 NM 666 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ռուբեն Մալխասյանի վարած Toyota մակնիշի 09 ԼՏ 009 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է, իսկ նրա ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անահիտ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք: