«Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության նկատմամբ, և այն հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն». Նիկոլ Փաշինյան

shabat.am-ը գրում է. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ այսօր հրապարակված գաղտնալսմանը՝ պարզաբանելով, թե ինչու՞ է գաղտնալսում արվում: «Շատ պարզ մի պատճառով, որովհետև կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է: Որևէ մեկը չի պլստալու, և բոլոր կոռումպացվածներին մենք հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով, որովհետև ըստ էության այս գաղտնալսումները հրապարակվում են փրկության օղակ գտնելու համար:

Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի պետականության նկատմամբ, և այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն: Այս հակապետական գործունեությանն արձագանքելու համար անհրաժեշտ է ուղղակի անկախ եղանակային հանգամանքներից, եթե նույնիսկ բուքուբորան լինի, դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին»: Ըստ Փաշինյանի՝ գաղնալսումը մոնտաժված է: «Մասնավորապես հանված են այն դրվագները, որ ԱԱԾ տնօրենն ինձ ասում է, որ դատավորը վախեցած է, ես էլ ասում եմ՝ ի՞նչ է նշանակում, դատավորը վախեցած է: Դուք պարտավոր եք ապահովել դատավորների անվտանգությունը և անկախությունը»:

Մանրամասները սկզբնաղբյուրում: