Միայն մեկ քաղաքական ուժ է հստակ դեմ արտահայտվել Արցախի հողերը հանձնելուն

«Ես նշել եմ, որ բացի «Սասնա ծռերից» մնացած բոլոր ուժերը ոչ թե կողմ են, այլ հստակ դեմ չեն արտահայտվել Արցախի հողերը հանձնելուն։ Ես չեմ ասել, որ նրանք կողմ են»,ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանը պարզաբանում է մամուլում շրջանառվող իր հայտարարությունը այն մասին, թե՝ բացի «Սասնա ծռերից» բոլոր մյուս ուժերը հողերը տալու կողմնակից են: Քաղաքագետի խոսքով՝ իր հնչեցրած հայտարարության մեջ որոշակի նրբություներ կան: «

Մենք հայտարարություն ենք տարածել՝ խնդրելով, որ բոլոր ուժերը հստակեցնեն Արցախի հողերի հետ կապված իրենց դիրքորոշումները։ Սպասում ենք արձագանքների»-, ասաց քաղաքագետը: Արա Պապյանը ընդգծեց նաև, որ ինքը ոչ մի կուսակցության անդամ չի եղել և այժմ էլ՝ չէ: Որպես քաղաքագետ և «Սասնա ծռեր»-ի համակիր, նա նշեց, որ Ազգային ժողովի նոր ձևավորվող խորհրդարանում «Սասնա ծռերին» տեսնում է որպես երկրորդ ուժ: