«Դավիթ Տոնոյանի ու Բակո Սահակյանի կոշտ ասուլիսի կարիքը կա». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Տոնոյանի ու Բակո Սահակյանի կոշտ ասուլիսի կարիքը կա։ Երևի մի հատ կոշտ ասուլիս պետք ա Դավիթ Տոնոյանը տա, մի հատ էլ Բակո Սահակյանը, որ վերջ դրվի բանակի ու Արցախի օգնությամբ քարոզչություն անելուն։

Ինչի՞ համար եք մտնում սպայի ու զինվորի սահմանը, ինչի՞ համար եք անիմաստ փորձեր կատարում ձայներ հավաքել սպայի կամ զինվորի մասին կեղծ ու անկապ բամբասանքներով։ Կամ ի՞նչ ա նշանակում՝ «Իմ քայլին» տրված ցանկացած քվե կրակոց է Արցախին։ Մտածո՞ւմ եք` ինչ քարոզ եք առաջ տանում։ Վստահ եմ, որ այս արտահայտությանը կրկին ինչ-որ Արցախին վերաբերող պատասխան է լինելու հակառակ կողմից ու այսպես մինչև ընտրության ավարտը։ Հիմա նախարարի պաշտոնակատարն ու Արցախի նախագահը կարող են իրենց թույլ տալ և կարգի հրավիրեն ընտրությանը մասնակցող բոլոր կողմերին, որպեսզի ամեն առիթով փորձ չարվի բանակի և Արցախի հաշվին ձայն մուրալու»։