ԱԱԾ-ն անցավ գործի. Ինչ է պատասխանելու ԱԱԾ նախկին պետը

1.am-ը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների հիմքով: Խոսքը Շահնազարյանի այն հայտարարությունների մասին է, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իշխանության դիմաց Արցախըւ հանձնելու քաղաքականություն: ԱԱԾ-ն ադ հայտարարությունները դիտարկում է որպես հաղորդում հանցագործության մասին, և Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել են ԱԱԾ՝ դրանց կապակցությամբ առավել մանրամասն տեղեկություններ հայտնելու համար: ԱԱԾ-ն դիմում է նաև քաղաքացիներին՝ եթե կան այդ կապակցությամբ այլ տեղեկություն ունեցողներ, ապա թող ներկայացնեն դրանք ԱԱԾ:

Իրադարձությունները զարգանում են բավականին հետաքրքիր սցենարով: Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ իրավապահները պետք է զբաղվեն «դավադիր պատերազմի հրձիգության» առնվազն տպավորություն թողնող քաղաքական գործիչների հայտարարություններով: Միաժամանակ իրավապահները, մասնավորապես՝ ԱԱԾ-ն զբաղվում է հետաքրքիր շեշտադրումով: Դավիթ Շահնազարյանին չեն մեղադրում պետական սպառնալիք ներկայացնող հայտարարությունների համար՝ այն դեպքում, երբ հայտարարությունները պարունակում են այդպիսի սպառնալիք: Մասնավորապես, երբ հետևողական կերպով հայտարարվում է, որ Հայաստանի նոր իշխանությունը, Գերագույն գլխավոր նոր հրամանատարը վարում են Արցախը հանձնելու քաղաքականություն, դա անմիջականորեն սադրանք և խուճապ կարող է տարածել, օրինակ, զինված ուժերում՝ բերելով այնտեղ տրամադրությունների խառնաշփոթի, խուճապի, կասկածների և կազմաքանդման: Բայց ԱԱԾ-ն գնում է փաստորեն այլ ճանապարհով և քրգործ է հարուցում Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների, այսպես ասած, ճշմարտացիության կանխավարկածով՝ նրան հրավիրելով հավելյալ և մանրամասն փաստեր ներկայացնելու:

Այդպիսով՝ Շահնազարյանը կա՛մ պետք է ներկայացնի այդ համոզիչ փաստերը, կա՛մ խոստովանի, որ դրանք չկան: Դա էլ իր հերթին նշանակելու է, որ կան անհիմն հայտարարություններ, որոնք սպառնալիք են թե՛ զինված ուժերին, թե՛ Հայաստան-Արցախ հարաբերություններին, ինչով զբաղված են Դավիթ Շահնազարյանն ու ՀՀԿ-ն: Հետևաբար բումերանգը շրջվելու է:

Մանրամասները սկզբնաղբյուրում: