Վատ օրեր. «սեւ խոռոչներ» հայ-ռուսական հարաբերություններում

Lragir.am-ը գրում է.Երեկ Գյումրիում դաժանորեն 57-ամյա կին է սպանվել, եւ դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկվել ռուսական 102-րդ բազայի զինծառայողը: Հայկական իրավապահ մարմինները չեն մեկնաբանում տեղեկությունը, իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արդեն երկու հաղորդագրություն է տարածել: Առաջինում դեսպանատունը չի հերքում, որ բազայի զինծառայողը ժամանակին չի վերադարձել ծառայության վայր, իսկ երկրորդում հանդիմանում է հայկական լրատվամիջոցներին ոչ հավաստի տեղեկություններ տարածելու եւ «թշնամանք» հրահրելու մեջ:

Այդուհանդերձ, Հայաստանի քննչական մարմինները հայտարարությամբ հանդես չեն եկել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: Դրանից կասկածները շատանում են, առավել եւս, որ հայ հանրությունը կասկածների շատ առիթներ ունի:

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքին, այդ թվում՝ 6 ամսական երեխային: Դատը չգիտես ինչու բազայի տարածքում էր ընթանում, հայ դատավորն արդարադատություն էր իրականացնում ոչ այն տեղում, եւ Պերմյակովին վճռի հրապարակումից հետո փոխանցեցին ռուսական կողմին:

Ոչ ոք չհասկացավ՝ Պերմյակովը մենակ էր, թե խումբ էր գործել, որն էր մոտիվացիան, ինչու են սպանել այդ մարդկանց: Այդ սարսափելի դեպքից հետո Հայաստանի նախկինկառավարությունը ռուսական բազային նոր հողատարածքներ տվեց, իսկ ռուսական փորձագիտական շրջանակներում «առաջարկ» հնչեց, որ Գյումրին կարող է դառնալ «քաղաք ռուսական բազայի շուրջ»:

Մանրամասները սկզբնաղբյուրում: