Հայտնի է, թե որ նախարարություններն առաջինը կօպտիմալացվեն

hraparak.am-ը գրում է. Գրողների միությունում ընթացող հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի Կենտրոն համայնքում առաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը գրողների հետ երկար բանավեճի ընթացքում տեղեկացրեց, որ ընտեություններից հետո Կրթության և գիտության նախարարությունն ու Մշակույթի նախարարությունը կմիավորվեն և կդառնան մեկ նախարարություն:

Նա նաև նշեց, որ շատ հավանական է, որ Արայիկ Հարությունյանը չգլխավորի այդ նախարարությունը: Նշենք նաև, որ Սիմոնյանը Արայիկ Հարությունյանի փոխարեն ներողություն խնդրեց գրողների միությունից, քանի որ, ինչպես միության անդամներն են պնդում, Հարությունյանը արդի գրողներից մեկի հասցեին ասել է, թե նա այլևս հին է, և գրողները լավ կլինի ներկայացնեն, թե ինչ են գրել: