Ժամանակ չմնաց. Գլխավոր դատախազի ճակատագիրը կախված է Քոչարյանի՞ց

Lurer.com-ը գրում է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:

Ռոբերտ Քոչարյանի դատական գործը կենսական նշանակություն ունի ոչ միայն Երկրորդ նախագահի, այլևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Իհարկե շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ դիմելով լրջագույն կադրային փոփոխությունների՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, Դավթյանին թողեց գլխավոր դատախազի պաշտոնում: Պատասխանն ակնհայտ է՝ քաջ գիտակցելով, որ հեղափոխությունից հետո մի շարք կարևոր քրեական գործեր են հարուցվելու Փաշինյանին անհրաժեշտ էր այդ դիրքում մեկը, ում վրա հետագայում հնարավոր կլինի բարդել ձախողումները: Իսկ ձախողումներն արդեն մոտ են. ինչպես ասում էր Սասուն Խաչատրյանը՝ քրեական գործերում ջուրը շատ է: Գուցե հենց դա է պատճառը, որ Գլխավոր դատախազը դիմել է աննախադեպ քայլի և անձամբ է դատարանում ներկայացնում մեղադրող կողմը:

Մանրամասները սկզբնաղբյուրում: