Թույլ չենք տալու մարիխուանայի օրինականացում, պոռնոգրաֆիայի տարածում. Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 6–րդ հորիզոնականը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարի լույս, սիրելի համախոհներ: Լուսանկարում եղբորս տղան է՝ կրտսեր Էդուարդ Շարմազանովը:

Հարցնում եմ՝ ի՞նչ ես դառնալու, ասում է՝ զինվոր:

Թող լույսը բարի լինի մեր հայրենիքի, Հայաստան ու Արցախ աշխարհի համար, սահմանին կանգնած զինվորի համար, հիվանդին հուսադրող բժշկի համար, պարկեշտ ու առաքինի, հայրենիքը սիրող քաղաքացի դաստիարակող մանկավարժի համար, առ Աստված աղոթող հոգեւորականի համար, հող մշակող գյուղացու համար:

Հանուն մեր երեխաների թույլ չենք տալու տարատեսակ գույներով պղծել ու այլասերել մեր երկիրը, թույլ չենք տալու կրավորական կեցվածք կարաբինաների նկատմամբ, թույլ չենք տալու մարիխուանայի օրինականացում, պոռնոգրաֆիայի տարածում՝ ասելով՝ ուզենք չուզենք, պիտի բախվենք դրան, եկեք հաշտվենք:

Չենք հաշտվելու: Ու չփորձեք մեզ կենաց ասող պիտակավորել: Գուցե ոմանց համար նամուսն ու թասիբը, բարոյականությունը կարծրատիպ է, մեզ համար դա կենսակերպ է:

Թույլ չենք տալու ապականել մեր հայրենիքը: