Համալիրի տնօրենը նեղացած է իշխանություններից և ստիպված արտագաղթել է

hraparak.am-ը գրում է. Մարզահամերգային համալրի տնօրեն, հայտնի երաժիշտ, ջազմեն Վազգեն Ասատրյանը շաբաթ օրն իրերն էր հավաքում, որ հրաժեշտ տա համալիրին։ Նրա պայմանագիրը լրացել է, եւ Պետգույքի կառավարման վարչությունը` ի դեմս պետ Նարեկ Բաբայանի, չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը։ Ըստ լուրերի՝ տեղ են ազատում Արարատ Միրզոյանի ընկերոջ համար, որ նա նշանակվի տնօրեն։ Ասատրյանը շատ նեղսրտած է այս վերաբերմունքից, քանի որ կարծում է՝ իր օրոք համալիրը վերակենդանացավ, նոր շունչ ստացավ, ինքն այնտեղ սիրտ ու հոգի է դրել, որ այն «կուկուռուզնիկի» կամ «կինոռոսիայի» նման չքանդվի կամ առեւտրային տարածք չդառնա, ու հիմա ստիպված է հեռանալ։ Եվ կհեռանա ոչ միայն համալիրից, այլեւ Հայաստանից․ պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ։

«Իմ պայմանագիրը վերջացել էր հուլիսի 1-ին, երեք տարին լրացել էր, եւ ինձ ասացին ազատել։ Ես կամաց-կամաց սկսեցի պատրաստվել դուրս գալուն։ Բայց քանի որ Ֆրանկոֆոնիան էր, զանգեցին, հետ կանչեցին եւ հինգ ամսով երկարացրին, որ ամեն ինչ բարձր մակարդակով անցներ Ֆրանկոֆոնիան։ Եվ հիմա ասում են, որ էլ չեն ուզում։ Ես ինտերնետում տեսա, որ համալիրի ամբողջ կոլեկտիվը ստորագրահավաք է անցկացրել, ժողովրդական արտիստները, պատվավոր քաղաքացիները, շենքի ճարտարապետները, Երեւան քաղաք ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որ ես մնամ, որովհետեւ սա մանկապարտեզի շենք չէ, շատ բարդ կառույց է, ամեն մեկը չի ճանաչում այս կառույցը, եւ սա շատ լուրջ պահպանման կարիք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ասատրյանը։ Նա թվարկեց, թե այս երեք տարիների ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվել շենքում՝ շրջադարձային տրիբունաները վերանորոգել են, շարժասանդուղքներն աշխատում են, նոր լույսեր են տեղադրել, նոր, թանկարժեք երաժշտական վահանակ են ձեռք բերել եւ այլն։

Մանրամասները սկզբնաղբյուրում: