Գրել են, թե այդ քաղաքացին հարձակվել է ինձ վրա…Փաշինյանը՝ Արտաշատում տեղի ունեցած միջադեպի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Արտաշատում ձեռքսեղմումների ժամանակ մի մարդ ձեզ հայտնի ուժերին ուղղված վերջին հայհոյանքներով պահանջում էր, որ նրանց բոլորին նստեցնեմ, հիմա տեսա, որ որոշ լրատվամիջոցներ գրել են, թե այդ քաղաքացին հարձակվել է ինձ վրա»:

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ Արտաշատում ելույթն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է հավաքվածներին ու լսել նրանց նրանց բարձրացրած հարցերը:

Անվտանգության աշխատակիցները միջամտել են, երբ թոշակառուներից մեկը սկսել է բարձրաձայն հայհոյել: