ՖՈՏՈ. Ինչպես է անցել Մարտա Կիրակոսյանի հարսանիքը

BRAVO-ը գրում է. Մարտա Կիրակոսյանը երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ամուսնացել է: Երգչուհու ամուսինը ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանն է՝ հաղորդավար, ռեփ կատարող Ֆելիքս Խաչատրյանի հարազատ եղբայրը:

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում: Միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն իրենց միությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկում:

Հարսանեկան խնջույքին ներկա են եղել զույգի հարազատներն ու շոուբիզնեսյան ընկերները, որոնց թվում՝ Արթուր Գրիգորյանը, Մանե Գրիգորյանը, Անուշիկ Ալավերդյանը, Մարին, Ռոլանդ Գասպարյանը, Գայանե Հովհաննիսյանը, Գրիգոր Կյոկչյանը եւ հայտնի այլ հյուրեր: