Կտրուկ հանձնարարություն ԱԱԾ-ին. Նիկոլ Փաշինյանը կանխում է անթույլատրելին

1.am-ը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի այն հայտարարություններով, որոնք նախընտրական արշավի ընթացքում հնչում են անվտանգության հարցերի և Արցախյան խնդրի վերաբերյալ՝ կապված Հայաստանի իշխանության «բանակը թուլացնելու» քաղաքականության հետ, կապված Հայաստանի և Արցախի միջև հակասություններ առաջացնելու հետևողական ջանքերի՝ սադրանքների հետ, կապված Հայաստանը իբրև թե թավշյա հեղափոխությունից հետո սպառազինություն չստանալու հետ:

Այդ հայտարարությունները արդեն օրեր շարունակ բավականին հետևողական և աշխույժ կերպով գեներացնում են նախկին իշխող համակարգի, նախկին իշխող ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի տարբեր ներկայացուցիչներ՝ դարձնելով ըստ էության իրենց քարոզչական արշավի առանցքը, թեև դեռևս թավշյա հեղափոխությունից հետո բավականին նկատելի էր, որ հեռացող համակարգը նոր իրականության թիրախավորման համար զինվում է հենց այդպիսի թեմաներով:

Սակայն դրանք իրենց բովանդակությամբ, այսպես ասած՝ թիրախային հստակությամբ առանձնապես վտանգավոր բնույթ ստացան նախընտրական արշավին զուգահեռ՝ վտանգի տակ դնելով թե՛ Հայաստան-Արցախ հարաբերությունը, թե՛ Հայաստանի անվտանգային-քաղաքական դիրքերը միջազգային հարթակներում, մասնավորապես եվրասիական համակարգում, որտեղ ներկայումս Երևանը փորձում է առարկայորեն բարձրացնել Հայաստանի շահերը:

Եթե այդ համատեքստում ՀՀԿ-ՀՅԴ տանդեմից հնչող հայտարարությունները չունենային պետական անվտանգությանն ակնհայտ սպառնալիք պարունակող հայտարարություններ և լինեին պարզապես քաղաքական օրակարգ ձևավորելու շեշտադրումով, ապա դա հնարավոր էր միայն ողջունել ու դիտարկել հենց պետականության համատեքստում, որ պետք է լինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մտահոգության առարկան: Արցախի հարցը, դրա շուրջ քննարկումները քաղաքական օրակարգ բերելու, քաղաքական դիրքորոշումներ ձևավորելու, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերը նախընտրական շրջանի հիմնական քննարկումների առարկա դարձնելու քայլերը կլինեին միանգամայն ողջունելի և անհրաժեշտ:

Մանրամասները սկզբնաղբյուրում: