ՖՈՏՈ. Ո՞վ էր երեկ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը․ Գոռը ծնողազուրկ էր

News.am-ը գրում է. Դեկտեմբերի 1-ին մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած 31-ամյա Գոռ Սարգսյանը Երեւանի բնակիչ էր, 2 տարվա պայմանագրային զինծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հարազատներից մեկը։

31–ամյա Գոռը ամուսնացած չէր, նրա ծնողները մահացած են։ Գոռը բնակվում էր 3 քույրերի եւ եղբոր ընտանիքի հետ։
«Հանգիստ, զուսպ, հավասարակշռված, երեխասեր երիտասարդ էր, անհավատալի է, որ ինքը չկա։ Չենք հավատում, որ նա կարող էր այդ քայլին գնալ, ինքնասպանություն գործել»,– ասաց նա։

շարունակությունը՝ սկզբնաղբյուրում