Հանրապետականների մեջ կան պրոֆեսիոնալներ, որոնց գիտելիքներն ու փորձը կարելի է օգտագործել. Զառա Սահակյան

«Տարիներ շարունակ ժողովուրդը դժգոհել է, որ ընտրությունների ժամանակ իր քվեն տեղ չի հասել, որ արդյունքները կեղծվել են: Հիմա մենք մաքսիմալ ապահովագրված ենք այդ ամենից եւ առավել քան երբեւէ պարտավոր ենք ներկայանալ ընտրություններին եւ մեր ձայնը տեղ հասցնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Զառա Սահակյանը:

Մենք հետաքրքրվեցինք` թավշյա հեղափոխությանն իր աջակցությունը հայտնած դերասանուհին արդյոք այժմ էլ սատարո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին. «Ես հեղափոխությանը մասնակցել եմ այն ժամանակ իշխող ռեժիմի դեմ պայքարելու եւ երկրում իրավիճակ փոխելու համար: Իմ կռիվը անձերի դեմ կամ հանուն անձերի չէր: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նրա ծրագրերը, տրամադրվածությունը ոգեւորիչ է, իսկ կտրուկ փոփոխությունների համար դեռ ժամանակ է պետք: Համենայն դեպս, Փաշինյանն այն մարդն է, որն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից հաշվի է նստել ժողովրդի կարծիքի, ցանկությունների հետ:

Նրա անձի դեմ ո՛չ ես, ո՛չ էլ իմ շրջապատից որեւէ մեկը ոչինչ չունի»,-պատասխանեց դերասանուհին:

Նա շրջապատի մարդկանց կողմից Փաշինյանի եւ իր թիմի գործելաոճի վերաբերյալ տարբեր տեսակետներ է լսել, դժգոհությունները հիմնականում կապված են կադրային քաղաքականության հետ.

«Բնականաբար, հեղափոխությունից հետո Փաշինյանի կողքին կարող էին հայտնվել գործից ոչ այնքան տեղյակ, անփորձ կադրեր զուտ այն պատճառով, որ նրանք վայելում են Փաշինյանի վստահությունը: Կարծում եմ` որոշ ժամանակ անց կլուծվի նաեւ տարբեր ոլորտները պրոֆեսիոնալներով «ողողելու» խնդիրը»,- շեշտեց Զառան` հավելելով, որ մի շարք խնդիրներից քաղաքացիները տանը նստած չեն կարող գաղափար ունենալ, ուստի դատողություններ անելիս հաճախ կարող են սխալվել:

Մանրամասները սկզբնաղբյուրում: