Գագիկ Ջհանգիրյանը՝ գլխավոր դատախա՞զ

ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, թե ընտրություններից հետո գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հնարավոր է նշանակվի դատախազի պաշտոնում։ Մասնավորապես, իշխանության վերին օղակներում շատ է քննարկվում նրա թեկնածությունը այդ պաշտոնի համար։

Գագիկ Ջհանգիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ չունի եւ առհասարակ չեղած լուրերը չի մեկնաբանում։ Նշենք, որ գլխավոր դատախազին ընտրում է ԱԺ-ն 6 տարի ժամկետով։