Աննախադեպ դեպք Արագածոտնի մարզում. 34-ամյա տղամարդն ու 28-ամյա կինը միմյանց վրա «կիսլատա» են լցրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:00-ի սահմաններում, այրվածքների գիտահետազոտական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մարմնի 20 տոկոս քիմիական այրվածք, 2.3 աստիճանի, դեմքի պարանոցի, որովայնի վերին ստորին վերջույթների» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Ն.Ս.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ այրվածքները ստացել է Արագածոտնի մարզի Ապարանի լճի տարածքում գտնվող եկեղեցու մոտ:

Մանրամասները սկզբնաղբյուրում: