Որքան է Հայաստանում նվազել բենզինի գինը

Վերջին օրերին հաճախակիացել են քննարկումներն ու դժգոհություններն այն մասին, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բենզինի և դիզելային վառելանյութի գնարժեքում որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Ավելին. շատերը խոսում են, որ վառելանյութ ներկրողները համաձայնության են եկել իշխանությունների հետ առ այն, որ գները փոփոխության չեն ենթարկվելու:

Թեման ավելի ակտուալ դարձավ այն ժամանակ, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում բորսաներում նավթի գինը նվազեց՝ 85$-ից հասնելով մինչ 58$:

Ասում են, այսօր առավոտյան Երևանի բենզալցակայաններում բենզինի գնի չնչին փոփոխություն է տեղի ունեցել և մեկ լիտրի արժեքը նվազել է 10 դրամով` կազմելով 440 դրամ ռեգուլյար տիպի և 460 դրամ՝ պրեմիում տեսակի բենզինի համար: Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում գները շարունակելու են նվազել: Ասում են նաև, որ գնային փոփոխություն տեղի չի ունեցել բենզինի սուպեր տեսակի վրա և այն շարունակում է մնալ նախկին` 510 դրամ արժեքին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ: