Իջևանում նապաստակի որսի ժամանակ 22-ամյա երիտասարդի կրակոցից սպանվել է որսորդ «Շվիլը»

1.am-ը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Սեյրան Մ.-ի գործի դատական քննությունը:

22-ամյա Սեյրան Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իջևանի բնակիչ Սեյրան Մ.-ն 2018 թվականի հունվարի 6-ին, ժամը 12-ի սահմաններում Իջևանի «Աղայա» սարամասում նապաստակ որսալու ժամանակ իրեն պատկանող «ԻԺ- 26» մոդելի,12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով, չնկատելով իր հետ որսի գնացած ու անսպասելի՝ փախչող նապաստակի ուղղությամբ հայտնված Կառլեն Մ.-ին, կրակ է արձակել նապաստակի ուղղությամբ, բայց մետաղական կոտորակը դիպել է Կառլեն Մ.-ի ձախ ուսագոտուն՝ նրան պատճառելով մահ:

Դատաքննության ընթացքում Սեյրան Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ունի իր անունով հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ճանաչում է «Շվիլ» մականունով Կառլեն Մ.-ին, նա իր քրոջ ամուսնու հորեղբայրն էր, ինքը նրա հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել: Իմացել է, որ «Շվիլը» օրինական որսորդ է, և ցանկություն է հայտնել նրա հետ որսի գնալու:

կրակ

Իր փեսայի եղբայր Արմանը հունվարի 5-ին զանգել է իրեն ու հայտնել է, թե «Շվիլը» հաջորդ օրվա առավոտյան գնալու է որսի, ինքը թող պատրաստ լինի, որ գնա «Խոլարքեր» կոչվող սարամաս՝ այնտեղից որսի գնալու:

Հաջորդ օրը, առավոտյան ժամը 7-ին ինքը վերցրել է իր որսորդական հրացանը, գնացել է «Խոլարքեր» սարամաս: «ՈւԱԶ» մեքենայում էին ինքը, «Շվիլը», նրա եղբորորդիները՝ Արմենն ու Արմանը, ևս երկու անծանոթներ՝ իր հասկանալով նրանք «Շվիլի» ծանոթներն էին:

Մանրամասները սկզբնաղբյուրում: