Նիկոլ Փաշինյանին Քաջարանում «տոկը տվեց»

asekose.am-ը գրում է.

Քաջարանում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, նախընտրական քարոզարշավի ելույթի  ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտւոնակատար Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց»։

Նա իր ելույթի ժամանակ  հանկարծ միկրոֆոնը ձեռքից ձեռք գցեց ու ասաց. «Էս անընդհատ տոկը տալիս ա, որ սենց բաներ անեմ, չզարմանաք»։

Մի փոքր անց Փաշինյանին կրկին «տոկը տվեց»․ նա զգաց միկրոֆոնով անցնող հոսանքը։ Նրան օգնության եկան թիկանպահներն ու միկրոֆոնն ամրացրեցին ձողի վրա:

Փաշինյանին ասացին, որ  ձեռնոցով բռնի միկրոֆոնը, նա էլ հայտնի ֆիլմը հիշեց։

«Էդ եղավ Միմինոյի պատմությունը, որ ասում ա՝ Եվրոպայում էլեկտրական դաշնամուր են նվագում, պապն ասում ա՝ չի լինի, էլեկտրական դաշնամուրով ո՞նց կնվագեն, ասում ա՝ տոկը կտա, էս երեխեն Միմինոյին հարցնում ա՝ ճի՞շտ ա ասում՝ տոկը կտա՞, ասում ա՝ չէ ռեզինի ձեռնոցով են նվագում։ Հիմի ինձ ռեզինի ձեռնոց ա պետք։ Հա, ի՞նչ էի ասում, ժողովո՛ւրդ, տոկը տվեց մոռացա»,-ասաց նա։