«Հին գելերը» բարդ ընտրության առաջ են

Lurer.com-ը գրում է. Նախընտրական այս եռուզեռի ընթացքում, երբ գլխավոր ինտրիգը կայանում է նրանում, թե որքանով նախկին իշխանությունը ներկայացնող ուժը կհաջողի, առաջին պլան է ՀՀԿ ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ և արդյունավետ օգտագործումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքների մեծ մասում ղեկավարների պաշտոնները պահպանել են Հանրապետականները:

Վերջին ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի թիմին հաջողվեց փոքր ինչ փոխել ուժերի բալանսը, սակայն փաստը մնում է փաստ, որ անգամ այդտեղ գրանցվեցին որոշակի բարդություններ, մասնավորապես, Կապանում, որտեղ հեղափոխական թիմի ներկայացուցիչը լուրջ դիմադրության արժանացավ և արդյունքում պարտություն կրեց: Սա խոսում է այն մասին, որ Երևանից դուրս Փաշինյանը դեռևս խնդիրներ ունի և Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված բարձր տոկոսները համապետական ընտրություններում ստանալու համար նոր իշխանությունները ստիպված են լինելու դիմել տեղերում վարչական ռեսուրսներին տնօրինող պաշտոնյաների օգնությանը: Այս համատեքստում անչափ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի դիրքորոշում ունեն հանրապետական քաղաքապետերը՝ արդյո՞ք նրանք պատրաստ են «վիզ դնեն» Փաշինյանի իշխանության ինստիտուցիոնալիզացման համար, թե ի վերջո կուսակցական պատկանելիությունը այս հարցում վճռորոշ կգտնվի: Իհարկե, Հանրապետականը անգամ «Իմ Քայլի» ձախողման դեպքում չի հավաքի նույնքան ձայն, որքան հավաքում էր նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն քաղաքապետերի արդեն ավանդույթ դարձած օժանդակությունը կարող է էապես մեծացնել ՝ ԱԺ –ում նախկին իշխանությունների հայտնվելու շանսերը:

հհկ

Օրինակ, Գորիսի քաղաքապետը ընդհանրապես մոռացել է, որ վերջին ընտրություններում ներկայացնում էր ՀՀԿ նոր ոգին: Վերջինս այսօր անում է հնարավորն ու անհնարինը նոր իշխանություններին հաճոյանալու համար: Իհարկե, դժվար թե անգամ այդ դեպքում նա պահպանի իր աթոռը, սակայն նման հույսեր է, ինչպես երևում է, փայփայում: Ինչ վերաբերվում է Գյումրու և Վանաձորի քաղաքապետերին, ապա նրանք թեև ակնհայտ հակահեղափոխական քայլերով աչքի չեն ընկնում, սակայն ինչպես երևում է չեն էլ պատրաստվում Փաշինյանի համար տոկոս խփող աշխատել: Փաշինյանի համար դժվար թե աշխատի նաև Կապանի նորընտիր քաղաքապետը, ով բարեկամական կապերի մեջ է իր նախորդի հետ, բացի այդ թեև հայտնել է Փաշինյանին ամեն հարցում օժանդակելու պատրաստակամության մասին, մամուլում առկա որոշ տեղեկությունների համաձայն նա Հանրապետականներից մեկի հովանավորյալն է: Իսկ ահա Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը օրինակ՝ «կրոնափոխ» լինելու ճանապարհին է։ Որոշ տեղեկությունների համաձայն Գազի Հովոյի սանիկը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել իր ներսում եւ քաղաքապետարանում։

Մանրամասները սկզբնաղբյուրում: